Սպասվում է կարճատև անձրև. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ապրիլի 4- 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:


Օդի ջերմաստիճանը 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։


Երևան քաղաքում ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Մայրաքաղաքում ապրիլի 5–ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ