Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության» մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0:


Օրենքը պարտավորեցնում է արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր:


«Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը», - ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:



Քաղաքականություն