ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն․ WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսրայելին ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրելու հարցը, որը կլինի ամենամեծ օգնության փաթեթը այն պահից, երբ հրեական պետությունը սկսեց իր գործողությունները Գազայի հատվածում և առաջինը Իրանի հետ էսկալացիայի սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։


Ինչպես գրում է թերթը` նոր գործարքները, բացի ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող օգնության փաթեթից, ներառում են տանկային զինամթերքի, ռազմական մեքենաների և ականանետերի մատակարարում։


Նշվում է, որ նման աջակցությունը կպահանջի նաև ԱՄՆ օրենսդիրների հավանությունը:

Քաղաքականություն

Պատահարներ