Իրանից Բաքվի պարագլխին զգուշացրել են, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․


«Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին տեղեկատվությունը տարածվել է ոչ միայն սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում, այլ նաև իրանական հեռուստաալիքներով։


Մասնավորապես, իրանցի վերլուծաբան Ալի-Ռեզա Թաղավինիան իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար, օժանդակում է հակաիրանական անջատողականներին և հավակնում է Իրանի ինքնիշխան տարածքներին»։

Քաղաքականություն

Պատահարներ