Իրանից՝ երկրի տարածքում հրթիռային հարվածների մասին

Իրանական գործակալությունները հայտարարում են, որ երկրի տարածքին հրթիռային հարվածներ չեն հասցվել, հակահրթիռային պաշտպանության ուժեր չեն ակտիվացել, Սպահանի երկնքում երեք անօդաչու թռչող սարք է խոցվել: Այս մասին հայտնել են Tasnim-ը եւ IRNA-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյային, հայտնում է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն օգտագործվել, իսկ պայթյունների ձայները ՀՕՊ-ի աշխատանքի հետևանք են:


ԶԼՄ-ների տվյալներով՝ անօդաչուները Սպահանի երկնքում նկատել են մոտ 03.00-ին (Երեւանի ժամանակով 03.30-ին), որից հետո ՀՕՊ-ը «ոչնչացրել է դրանք երկնքում»: Ավելի ուշ Իրանի ռազմական հրամանատարության աղբյուրները հայտնել են, որ անօդաչուները «թռել են իջեցված բարձրության վրա, եւ դրանց ուղղությամբ կրակ է արձակվել սովորական զենիթային միջոցներով, այլ ոչ թե հակաօդային պաշտպանության համակարգերով»:


Իրանի իշխանությունները նաև հայտնել են, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ նահանգի նավթային օբյեկտները չեն տուժել անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ:


Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին, պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում: 

Քաղաքականություն

Պատահարներ