ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ԲԿ՝ խոշտագված քաղաքացու մոտ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։ 


Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։


Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը։


Նշենք,  որ ավելի վաղ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով․ «Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները»։

Քաղաքականություն

Պատահարներ