Բայդենն առաջին անգամ հրապարակայնորեն զգուշացրել է Իսրայելին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Իսրայելն օգտագործել է ամերիկյան զենքը Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին սպանելու համար։ 


Բայդենն  առաջին անգամ հրապարակայնորեն զգուշացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի վաճառքը, եթե իսրայելական ուժերը լայնածավալ ներխուժում կատարեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք:


«Ես հասկացրել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ... ես չեմ մատակարարի այն զենքերը, որոնք արդեն օգտագործվել են Ռաֆահը գրավելու, քաղաքները գրավելու, այնտեղի խնդիրները լուծելու համար»,- ասել է Բայդենը։ 


ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Իսրայելն օգտագործել է ամերիկյան զենքը Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին սպանելու համար, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը յոթ ամիս պայքարում է Համասը ոչնչացնելու համար։



Պատահարներ