Պետք է պատրաստ լինենք նրան, որ այս պատերազմը կտևի ավելի երկար, քան մենք կցանկանայինք․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգձգվի: Այս մասին գրում է Tagesschau-ն, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 


«Բոլորիս համար պարզ է..., որ մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ այս պատերազմը կտևի ավելի երկար, քան մենք կցանկանայինք», — ասել է նա ։


Բացի այդ, Շոլցը եվրոպական երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել:



Պատահարներ