ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի. Պուտին

Վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը շատ զգալի է կազմել, և դա մեծապես պայմանավորված է դեպի մեզ հայկական արտահանման ավելացման հետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի, մեր առևտրատնտեսական հարաբերություններում նման ծավալ չի եղել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Պատահարներ