ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջպետական ճանապարհ փակելը լավ բան չի․ Հակոբ Արշակյան

Երբ որ Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունենում, Հայաստանում քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր, քաղաքացին չէր կարողանում Սահմանադրությամբ իրեն տրված իր իշխանությունն իրացնել. այսօր այդ իրավիճակը չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հայտարարել է, որ միջպետական ճանապարհներ փակելը լավ բան չէ, մինչդեռ իրենք իշխանության են եկել հենց ճանապարհ փակելով:


«Այո, ես համարում եմ, որ միջպետական ճանապարհ փակելը լավ բան չի, որովհետեւ դա տնտեսության զարգացման դեմ է, Հայաստանում օրինական ընտրված իշխանությունների դեմ ակցիա անելու ձեւ չի: Ճանապարհ փակել, աղմուկ անել, ակցիա անել, որպեսզի քո քո խոսքը տեղ հասնի, բանը դրան չի հասնում»,- ասել է նա:


Արշակյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ 


Մանրամասները՝ տեսանյութում։

Պատահարներ