Արտակարգ դեպք Արցախում․ ականի պայթյունից 2 սպա է վիրավորվել, 1 զինծառայող հրազենային վիրավորում է ստացել
Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։

Քաղաքականություն

Պատահարներ