Բողոք «ստրկության մասին օրենքի» դեմ
Բուդապեշտում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Ոստիկանությունը բազմությանը կառավարելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Ինչպես հայտնում է Russia Today լրատվական գործակալությունը՝ ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի պետական հեռուստատեսության շենքը: Ցուցարարների մի մասն արգելափակել է Դանուբ գետի վրայով անցնող երկու գլխավոր կամուրջները: Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է խորհրդարանում: Արհմիություններն այն անվանում է «ստրկության մասին օրենք»: Այն ավելացնում է թույլատրելի արտաժամյա աշխատաժամերը՝ տարեկան 250-ից հասցնելով 400-ի:

Քաղաքականություն

Պատահարներ