Հայաստանում օտարերկրյա զինծառայողներ չեն լինի․ Լավրով
Երևանի հետ ավարտում ենք փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։ Այս մասին «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որևէ սպառնալիքի կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից», - ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ