Լուկաշենկոն ձգտում է լարվածություն բերել հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում․ Վերանյան
Քաղաքագետ Կարեն Վերանյանի կարծիքով Լուկաշենկոն ձգտում է արհեստական լարվածություն բերել հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում՝ ունենալով երկու հիմնական նպատակ. Առաջին՝ Բելառուսի նախագահի հակահայկական քաղաքական հայտարարություններն ըստ էության, ոչ այնքան Հայաստանի դեմ են, որքան նախևառաջ՝ Ռուսաստանի։ Երկրորդ՝ օգտագործելով հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը՝ Լուկաշենկոն առաջ է մղում Անկարայի ու Բաքվի շահերը, որոնք ենթադրում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ-ի դեմ մեսիջներ։ Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնորդը մասնավորապես պատմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որի ընթացքում ինքն ասել է․ «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»։

Քաղաքականություն

Պատահարներ