Նաիրի Հունանյանին խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվել․ Արտակ Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը այցելել է Նաիրի Հունանյանին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Տեսել եմ նրան խցում, առանձնազրույց եմ ունեցել: Խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվել, քանի որ դրա անհրաժեշտությունը կա», - ասաց Զեյնալյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրահատարան: Հիշեցնենք, որ Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչն է։

Քաղաքականություն

Պատահարներ