Նրանք քաղաքական բանտարկյալներ չեն. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» անդամների մասին
Քաղբանտարկյալ չեմ համարում «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնց վրա համաներումը չի տարածվել:Այս մասին այսօր լրարողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Կարծում եմ՝ նրանք քաղաքական բանտարկյալներ չեն: Համաներման օրենքում բացառություն է կատարված սպանության համար դատապարտվածների մասով», - ընդգծեց նա։ Հիշեցնենք, որ համաներում հայտարարվել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ։ «Սասնա ծռեր» խմբի անդամներից համաներում չէր տարածվել սպանության հոդվածով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի վրա:

Քաղաքականություն

Պատահարներ