Թուրքիան նոր համագործակցություն կսկսի. Էրդողանը և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ապագա համագործակցությունը եւ պոտենցիալ համատեղ ձեռնարկությունները: Այս  մասին հայտնում են  Թուրքիայի նախագահականից: 

Ըստ հրապարակման ՝ Էրդողանը եւ Իլոն Մասկը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաներին վերաբերող մի շարք հարցեր, առանձնակի խոսվել է նաև  Թուրքիայի սպասվող համագործակցությունը  "SpaceX" օդատիեզերական ընկերության հետ:

 

Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Էրդողանն անձամբ ներկայացրեց Մասկի հետ իր զրույցից որոշ մանրամասներ։

 

«Մենք, ինչպես  մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում  կշարունակենք հետեւել տեխնոլոգիաների զարգացմանը  եւ կշարունակենք աջակցել ցանկացած քայլի, որը օգուտ կբերի մեր ժողովրդին, - գրել Է նախագահը սոցիալական ցանցերում իր աքաունթներում»:

 

Հիշեցնենք, որ  Թուրքիան ուղեծիր Է արձակել իր Türksat 5A կապի արբանյակ՝ SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի օգնությամբ:
 

Քաղաքականություն

Պատահարներ