Ֆրանսիան փակում է սահմանները ԵՄ-ի սահմաններից դուրս ժամանող բոլոր քաղաքացիների համար

Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի շարունակվող տարածման պատճառով արգելել են մուտքն ու ելքը  բոլոր նրանց համար, ովքեր ծրագրում են մեկնել Եվրամիության սահմաններից դուրս երկրներ կամ էլ ժամանել այնտեղից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը։

«Ֆրանսիայի սահմանով ԵՄ-ի սահմաններից դուրս բոլոր մուտքերն ու մեկնումներն արգելված են, բացառությամբ հատուկ հանգամանքների։ Այդ միջոցառումն ուժի մեջ է մտնում կիրակի օրը՝ ժամը 00։00-ից։ Ֆրանսիայի սահմաններից դուրս բոլոր ուղևորությունները ԵՄ երկրներ հնարավոր են միայն ՊՇՌ-ի բացասական թեստով, բացի սահմանամերձ տարածքներում ապրող աշխատակիցներից»,- ասել է վարչապետը:


 

Քաղաքականություն

Պատահարներ