Արցախում արդեն 4-րդ բլոկ-մոդուլային ավանն են կառուցել ռուսական խաղապահների համար

Արցախում արդեն 4-րդ բլոկ-մոդուլային ավանն են կառուցել ռուսական խաղաղապահ ուժերի զինվորականների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

4-րդ ավանը գտնվում է Խաչմաչում, այն նախատեսված է 60 զինվորականի համար:

Նախորդ երեք ավանները կառուցվել էին Ստեփանակերտում, Գետավանում ու Քարաքենդում: Այդ ավաններում տեղակայվել է մոտ 400 զինվորական:

Քաղաքականություն

Պատահարներ