ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ Հայաստանի նոր Ազգային հերոս գնդապետ Գեղամ Գաբրիելյանի մասնակցությամբ

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Թորոսյանը գրել է. «ԳՆԴԱՊԵՏ ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ փետրվարի 23-ին ԿԴԱՌՆԱՐ 44 ՏԱՐԵԿԱՆ:

Բացառիկ կադրեր 44-օրյա պատերազմից գնդապետ Գեղամ Գաբրիելյանի մասնակցությամբ:

Գեղամ Գաբրիելյանին հետմահու շնորհել ազգային հերոսի կոչում:

Այսօր ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի շտաբի պետ, ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը կդառնար 44 տարեկան (որից 27-ը՝ զինվորական ծառայության մեջ): Գեղամ Գաբրիելյանը 17 տարեկանից սպայական կոչում է ստացել եւ ծառայել հայրենիքին ու հայ ժողովրդին:

 

Երկար տարիներ պաշտպանական շրջաններում, զորամիավորումներում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանը տարիներ շարունակ ճանաչվել է ԶՈՒ կամ ՊԲ լավագույն զորամաս:

Պատերազմի օրերին հարավում իր հմուտ գործողություններն ու որոշումները օգնել են որոշ ժամանակ դիմադրել անհամաչափ ուժին: Կորպուսի շտաբի պետը զինվորների հետ խրամատներում, դաշտերում ու ձորերում էր: Զինվորներից շատերը ասում են, որ իր հրամանները այլ համարձակությամբ էին կատարում, քանի որ վստահում էին, գիտեին, որ զինվորասեր, գրագետ, պրոֆեսիոնալ, սպա է: Գաբրիելյանը քաջի մահով ընկավ հոկտեմբերի 15-ին:

 

Դիմում եմ ՀՀ եւ Արցախի իշխանություններին: ՀՀ պաշտպանության նախարարություն, Արցախի ՊԲ-ին, Նիկոլ Փաշինյանին:

Գեղամ Գաբրիելյանի զինվորական ծառայությունը, կյանքը, պատերազմում գործած բացառիկ սխրագործությունները պատկան գերատեսչությունները պետք է վերցնեն ուսումնասիրության: Օբյեկտիվ ուսումնասիրությունից հետո անհնար է չհանգել այն եզրակացությանը, համաձայն որի Գեղամ Գաբրիելյանին հետմահու պետք է շնորհել Ազգային հերոսի կոչում:

Հերոսներն այլ կերպ չեն լինում: Իր հազարավոր զինվորներն ու նրանց ծնողները կփաստեն ու կմիանան այս դիմումին:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈ՛Ս ՀՐԱՄԱՆԱՏԱՐ:

ԳԵՂԱՄ ԷԴԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ:

Ծնվ. 23.02.1977թ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանցք գյուղում:

 

Ուսումնառությունը՝

 

1985-1994թթ. միջնակարգ դպրոց:

1997-2001թթ.՝ Շուշիի ժողովրդական ինստիտուտի «Իրավագիտւթյուն»ֆակուլտետ:

2002-2004թթ. ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիա /ավարտել է գերազանցությամբ, կարմիր դիպլոմ/ :

Զբաղեցրած պաշտոնները՝

-3-րդ ուսումնական ՀԳ 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար

-9-րդ վաշտի հրամանատար

-3-րդ ուսումնական ՀԳ հրամանատարի տեղակալ-շտաբի պետ

-3-րդ ուսումնական ՄՀԳ հրամանատար

-Ուսումնական գումարտակի հրամանատար

-2-րդ ուսումնական հրաձգային գումարտակի հրամանատար

-Բաժանմունքի պետ

-Գնդի հրամանատարի տեղակալ

-Շտաբի պետ, պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ

-Բաժանմունքի պետ

-Շտաբի պետ, պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ

-Պաշտպանական շրջանի հրամանատար

-Դիվիզիայի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով

-Շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ:

ՊԲ է զորակոչվել 10-րդ դասարանը չավարտած՝ 1994թ. մարտին:

1994թ. սեպտեմբերի 2-ին, 17 տարեկանում ստացել է լեյտենանտի կոչում:

Գեղամ Գաբրիելյանն ամուսնացած էր, ունի երեք զավակ՝ Էդուարդը, Էլիզաբեթը եւ Էրիկը»:

 

Քաղաքականություն

Պատահարներ