Սպիտակ տունը բացահայտել է Բայդենի ու Զելենսկու զրույցի մանրամասները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

 

Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Բայդենը նաև իր աջակցությունն է հայտնել Զելենսկու՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեփոխումների ծրագրին:

Նրանք քննարկել են նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի սերտ համագործակցության կարևորությունը` COVID-19 համավարակը զսպելու և տարածաշրջանում ժողովրդավարությունն ամրապնդելու համար:

Քաղաքականություն