Լոռու մարզում 32-ամյա տրակտորիստը գլորվել է և հայտնվել դաշտում. վերջինս մահացել է

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի  «Յոլկուտի տակ»  կոչվող տարածքում Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչ, 32-ամյա Գևորգ Այվազյանը իր վարած   «Բելառուս» մակնիշի տրակտորով խոտ հավաքելու ժամանակ  հետընթաց կատարելիս կորցրել է տրակտորի կառավարումը և մոտ 160 մետր գլորվել դաշտի զառիթափ տեղանքում: 

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com -ը, Գ.Այվազյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Քաղաքականություն

Պատահարներ