Ավտովթար՝ Երևանում. Porsche Cayenne-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում Դավիթ Մալյան փողոցում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարե պարսպին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ ԱԻՆ-ը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ