Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. Shamshyan

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ստեփան Գալստյանը իր վարած Mercedes C230 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց,  որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ