Փոթի քաղաքի «Adjara Textile» կարի արտադրամասի ավելի քան 50 աշխատակից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Փոթի քաղաքի «Adjara Textile» կարի արտադրամասի ավելի քան 50 աշխատակից սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Որոշ ժամանակ անց մի մասին դուրս են գրել, հիվանդանոցում է շարունակում մնալ 17 մարդ։ Հայտնում է «Ռուսթավի2» հեռուստաալիքը: 

 

«Adjara Textile» - ի տնօրեն Գիա Լոմինաձեն հաստատել է փաստը: Միևնույն ժամանակ, նշելով որ հոսպիտալացում է պահանջվել միայն 15 աշխատողի համար, իսկ մյուսների ինքնազգացողությունը վատացել է խուճապի և վախի պատճառով:  Նա հավաստիացրեց, որ ընկերության տարածքում պահպանվում են անվտանգության և հիգիենայի բոլոր չափանիշներին: Լոմինաձեի խոսքով ՝ այժմ իրենք սպասում են համապատասխան ծառայությունների եզրակացությանը:

Նշվում է, որ գործարանի անձնակազմին կերակրում են օրը մեկ անգամ: 

 

«Adjara Textile»-ը համագործակցում է բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում`այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Nike-ը, Adidas-ը, Puma-ն, Lotto-ն, Erima-ն:

 

Քաղաքականություն