Թուրքիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:28-ին, օջախը եղել է 15,51 կիլոմետր խորության վրա: Ցնցումներ են զգացվել նաև Մուշ, Դիարբեքիր և Մալաթիա նահանգներում:


Այս պահին ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում:


 

Քաղաքականություն