Արմավիր քաղաքի աղբավայրի 2 հա տարածքում աղբ է այրվում

Հունիսի 26-ին, ժամը 21։52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ 

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։ 

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներն աղբավայրում իրականացնում են հերթապահություն։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ