ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. քամու հետևանքով կրակն ուժգնացել է
Երեկ երեկոյան, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Մոտ 4 հա տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Կան ծխացող օջախներ․ սահմանվել է հերթապահություն։ Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։