Արմավիրում հայտնի գեներալ-լեյտենանտի որդին կասկադյորական վթարի հեղինակ է դարձել

Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։35-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Գեորգի Ապրիամովը իր վարած Alpard մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված 3 երկաթե էլեկտրասյուներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։

 

Auroranews-ը ավելի վաղ հայտնել էր վթարի մասին և հրապարակել տեսակադրեր։ 

Քաղաքականություն

Պատահարներ