Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում

Հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնոում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 22:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ-21012 և КрАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:   
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ-21012-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ և նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:   Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ հատուկ տեխնիկայի միջոցով, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ