Ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 45 զինվորական․ ինքնաթիռի վրա հարձակման հետքեր դեռ չեն հայտնաբերվել

Ֆիլիպինների հարավում ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Ըստ Ֆիլիպինների պաշտպանության նախարարության՝ զոհվածներից 42 մարդ ինքնաթիռում է եղել, ևս երեքը զոհվել են գետնի վրա՝ հաղորդում է BBC-ն:

 

Տարբեր վնասվածքներով 50 մարդու հաջողվել է փրկել ինքնաթիռի այրվող բեկորներից: Նրանց տեղափոխել են մոտակա ռազմական հիվանդանոց: Օդանավում 92 մարդ է եղել, մեծ մասը՝ զինվորականներ:

 

«Հերկուլես» C-130 ինքնաթիռը դուրս է եկել Հոլո կղզու թռիչքուղուց, օդաչուներին չի հաջողվել կառավարել օդանավը:

Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ինքնաթիռը զինվորներին տեղափոխում էր կղզու հարավային հատված՝ «Աբու Սայաֆ» իսլամիստական ​​խմբավորման դեմ պայքարող զորքը համալրելու:

 

Իշխանություններն ինքնաթիռի վրա հարձակման հետքեր այս պահին չեն հայտնաբերվել: Փրկարարական գործողության ավարտից հետո կսկսվի աղետի պատճառների և հանգամանքների հետաքննությունը:

Քաղաքականություն

Պատահարներ