ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունի պատճառը

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունի պատճառը, ըստ մասնագետների նախնական վարկածի, հրաբխի ժայթքումն է: Այս մասին հայտնում է minval.az-ը՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հաղորդագրությանը հղումով: 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ներկայում Բնապահպանության և բնական պաշարների նախարարության և Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի մասնագետները պարզում են ծովում տեղի ունեցած պայթյունի պատճառը: 

«Մասնագետների նախնական վարկածի համաձայն ՝ պայթյունի պատճառը հրաբխի ժայթքումն է»: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հզոր պայթյուն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնվում է Բաքվից 75 կմ հեռավորությամբ՝ 170 կմ խորության վրա: 

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի պաշտոնական հաստատում չի ստացվել: Այնուամենայնիվ, սոցցանցում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել դեպքի վայրից, որում երևում են հրդեհի բռնկման կադրերը: 

Ադրբեջանական SOCAR խոշորագույն նավթագազային ընկերությունից հայտնել էին, որ իրենց արտադրական հարթակներում վթարներ չեն եղել, աշխատանաքն ընթանում է բնականոն ռեժիմով:

Քաղաքականություն

Պատահարներ