ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարում դաժան ծեծի են ենթարկել երիտասարդ գնչուհուն

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է` ինչպես են Կրասնոդարից մի երիտասարդ գնչուհու դաժան ծեծի ենթարկում: Նշվում է, թե,  իբր, աղջիկը համացանցում ծանոթացել է ուկրաինացի մի տղայի հետ և սիրահարվել: Նա ցանկացել է փախչել նրա մոտ և ամուսնանալ, բայց չի կարողացել իրականացնել իր ծրագիրը:

Հարազատները իմացել են փախուստի մասին և աղջկան վերադարձրել տուն ու դաժանորեն ծեծել՝ տեսախցիկով նկարահանելով իրենց վայրագությունները, գրում են տեղական լրատվականները:

Կադրերը երևում է, թե ինչպես է տղան քաշում գնչուհու մազերը և ձեռքով ու ոտքերով հարվածում նրան:

Ենթադրաբար, աղջկան ծեծի է ենթարկել նրա զարմիկը, ով հայտարարել է, թե աղջիկը գողացել էր ընտանիքի փողերը: Այնուամենայնիվ, տուժողն` ինքը, հերքում է մեղադրանքը: 

Քաղաքականություն

Պատահարներ