ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիում կան վիրավորներ և զոհ

Սոչիին պատուհասել են հեղեղներ և ուժգին քամիներ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ քաղաքով հոսող գրեթե բոլոր գետերը դուրս են եկել ափերից։

Ուժգին քամու պատճառով Ադլերի շրջանում մարդկանց վրա ծառ է ընկել։ 1 հոգի մահացել է, 2-ը՝ վիրավորվել։ Քամին տասնյակ ծառեր է տապալել, 7 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։ Ջուրը լցվել է բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ հյուրանոցներ և հանգստյան տներ։

Ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար գործի է դրվել 173 միավոր տեխնիկա և տարբեր ծառայությունների 500-ից ավելի մասնագետ։

Սոչիի բնակիչները սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են տարածել։

Քաղաքականություն

Պատահարներ