ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաց ազգայինականները պոկել են ԵՄ և LGBT համայնքի դրոշները՝ փորձելով կանխել Tbilisi Pride շքերթի անցկացումը

Այսօր կեսօրին բախումներ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում։ Ազգայնականները փակել են քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, քանդել են ընդդիմության կողմից ամիսներ առաջ այստեղ տեղադրված վրանային ավանը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի շենքից իջեցրել են Եվրամիության դրոշը։ Հարձակման են ենթարկվել ազգայնականների ակցիան լուսաբանող լրագրողներից մի քանիսը։

 

Ազգայնական ուժերն այդպիսով փորձում են կանխել Վրաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված Tbilisi Pride շքերթի անցկացումը։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպվող այս միջոցառմանը կտրականապես դեմ է հանդես գալիս նաև Վրաց ուղղափառ եկեղեցին։ Մի քանի ժամ առաջ էլ Tbilisi Pride-ի անցկացումը ոչ նպատակահարմար է որակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 

 

Այսօր խմբավորումները ներխուժել են Tbilisi Pride-ի գրասենյակ և պատշգամբից պոկել են LGBT համայնքի դրոշը:
 

Քաղաքականություն