Կոտայքում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին, շրջվել ու հայտնվել ձորակում, կա վիրավոր

Հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Քաղսի գյուղ տանող ճանապարհին, դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել ձախակողմյան հատվածի ծառին և հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Ռ. Նուբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն

Պատահարներ