Սահմռկեցուցիչ վրաերթ Գեղարքունիքում․ հետիոտնի մարմինը մի քանի մասերի է բաժանվել

Երեկ՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը  իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Իջևան ավտոճանապարհի  62-րդ կմ հատվածում  դեպի Սևան ընթանալիս վրաերթի է  ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե  Փիլոսյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վրաերթի ենթարկվածի մարմինը  մի քանի մասերի է բաժանվել: 

 

 Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության  բժիշկները  ճանապարհից հավաքել են մարմնի մասերը: Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 224 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Քաղաքականություն