Արհեստական բանականությունն ավարտել է Բեթհովենի 10-րդ սիմֆոնիան վերջինիս մահից 194 տարի անց

Լյուդվիգ Վան Բեթհովենի մահից 194 տարի անց արհեստական բանականությունն ավարտել է նրա 10-րդ սիմֆոնիան: Այս մասին գրում է  Daily Mail-ը:

Նշվում է, որ արհեստական բանականությունն օգտագործել է կոմպոզիտորի թողած ընդամենը 250 նոտաների տակտերը:

 

Ընդ որում, աշխատանքն այնքան լավ է ստացվել, որ երաժիշտները չեն կարողացել ասել, թե որտեղ է ավարտվում Բեթհովենի գրածը, և սկսվում համակարգչի աշխատանքը:

 

Ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հաջորդ շաբաթ Բոննում՝ Բեթհովենի հայրենի քաղաքում:

 

Քաղաքականություն