Երևանում բախվել են Toyota-ն ու Yamaha մակնիշի մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan. com

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա- Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Yamaha մակնիշի մոտոցիկլն ու Toyota-մակնիշի ավտոմեքենան:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը  կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ