Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «07»-ը բախվել է բետոնե հենապատին

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեենան դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում բախվել է բետոնե հենապատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացած կնոջ և վիրավորի ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ