Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են կամավոր հանձնել

Շարունակում ենք անդրադառնալ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքներին։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կարաբին» հրազենի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ մի տղամարդ կամավոր հանձնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ