Սպանված ամերիկուհի Գաբի Պետիտոյի փեսացուին ևս մահացած են գտել

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ Ֆլորիդայի արգելոցներից մեկում հայտնաբերվածը հենց Բրայան Լոնդրիի ՝ ամերիկացի Գաբի Պետիտոյի փեսացուի մնացորդներն են։ Գրում է BBC-ն։

 

Մնացորդները, որոնց կողքին Լոնդրիի անձնական իրերն էին, գտնվել են հինգշաբթի օրը: Դրանից հետո փորձագետներն ուսումնասիրել են Լոնդրիի աճյունի մնացորդներն ու եկել են այն եզրակացության, որ սա Պետիտոյի փեսայի մարմինն է: Տեղացի լրագրողներից մեկը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իշխանություններն արդեն հայտնել են Լոնդրիի ծնողներին իրենց որդու մարմնի հայտնաբերման մասին:


Պետիտոյի և Լոնդրիի պատմությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Գաբի Պետիտոն իր փեսացուի հետ հուլիսի 2-ին մեկնել էր ԱՄՆ-ում ճամփորդության և չէր վերադարձել: Տղան սեպտեմբերի 1-ին տուն է վերադարձել միայնակ, հրաժարվել է պատասխանել հարցերին, կարճ ժամանակ հետո տղան՝ փեսացուն ևս անհետացել է: Նա անհետ կորել էր։

 

Հավելենք, որ անհետացումից հետո պարզ է դարձել, որ օգոստոսի 12-ին զույգերի միջև վեճ է բռնկվել, որին ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը։ Հաշվետվության համաձայն, երբ ոստիկանները նկատել են մեքենայում վիճող զույգին՝ կանգնեցրել,  այդ ընթացքում աղջիկն արտասվելիս է եղել։ Զույգը պարզաբանել է, թե վերջին շրջանում երկուսն էլ անկայուն վիճակում են։ Ոստիկանները բանավոր զգուշացում են տվել, խորհուրդ են տվել գիշերն անցկացնել առանձին և բաց են թողել նրանց։

Քաղաքականություն

Պատահարներ