ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին երկրաշարժ Նոր Զելանդիայում․ վարչապետը ճեպազրույցի ընթացքում զգացել է այն

Հոկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Նոր Զելանդիայի երկու խոշորագույն կղզիներում: Այդ մասին հայտնում Է Radio New Zealand ռադիոկայանն իր կայքում:

 

Ռադիոկայանի տվյալներով՝ սկզբնապես մագնիտուդը գնահատվել Է 5,4, բայց ավելի ուշ բարձրացվել Է: Էպիկենտրոնը գտնվել Է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում: Օջախն ընկած Է եղել 207 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

 

Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, երկրաշարժը դարձել Է երկրի մայրաքաղաք Վելինգտոնում վարչապետ Ջասինդա Արդենի ճեպազրույցի ոչ մեծ ընդհատման պատճառ:

Դադարից հետո միջոցառումը, որը նվիրված էր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, շարունակվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ