Վազաշենում մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր է այրվել

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ի ժամը 12։23-ին ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:
 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազաշեն գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր։

Քաղաքականություն

Պատահարներ