ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռյազանի վառոդի գործարանում 17 մարդու կյանք խլած պայթյունի պահը

Վերահսկման տեսախցիկները ֆիքսել են ՌԴ Ռյազանի մարզի վառոդի արտադրության գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պահը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է պայթյունի ալիքը հետ շպրտում պարկերը դատարկող աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ միջադեպը գործարանում գրանցվել էր հոկտեմբերի 22-ի առավոտյան. վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունիցն հաջորդել էր հրդեհը: Կատարվածի հետևանքով 17 մարդ է մահացել:

ՌԴ ԱԻՆ-ից նշել են, որ բռնկման պատճառը տեխնոլոգիական գործընթացի ժամանակ տեղի ունեցած խախտումն է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ