ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Ford Transit-ը դուրս գալիս երթևեկելի գոտուց և բախվում պատին. վարորդի ցուցմունքը ըստ կադրերի կեղծ էր

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում Ford Transit-ի վարորդը դուրս գալիս երթեևեկելի գոտուց և բախվում դեղատան և խաղալիքների խանութ-սրահի դռներին՝ վնասելով դրանք։ Դեպքի վայրում վարորդը հայտնել էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն տեսախցիկի արձանագրած կադրերում հերքվում է այդ ամենը։
 

  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել էին խոշոր չափի նյութական վնաս։   

Քաղաքականություն