Երևանի կենտրոնում՝ հերթական խմած վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավոր. Shamshyan

Հոկտեմբերի 24-ին,  ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը  01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Բաղամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ բախվել է Kia մակնիշի, այնունհետև ճանապարհին կայանված  Mercedes  GL մակնիշի, Toyota Camry,  Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, 25-ամյա Վահե Մկրտչյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև  մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում: Ա. Հարությունյանը ենթարկվեց  սթափության փորձաքննության,  պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ: 

 

 

Քաղաքականություն