Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման հրապարակում մարտական այլ փամփուշտներ են հայտնաբերվել

«Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում հայտնաբերվել են ևս մի քանի մարտական փամփուշտներ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Սանտա-Ֆե քաղաքի շերիֆի գրասենյակին:

 

Ինչպես նշել են տեղի իրավապահները, չի բացառվում, որ ձերբակալություններ ու մեղադրանքներ լինեն: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում պատահմամբ մարդ է սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Rust» («Ժանգը») ֆիլմի նկարահանման ժամանակ:

Քաղաքականություն

Պատահարներ