COVID19-ի հաստատված դեպքերն ու մահերն` այսօր

 Հայաստանում հունվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345126-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7986 է:

 

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1510 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9496-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 203 է, ընդհանուր առողջացածներինը՝ 345 126: Մեկ օրում արվել է 3946 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 581 573 թեստ:

 

Քաղաքականություն