Ձյուն, դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՆ-ից զգուշացնում են

 Հունվարի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

 

Գորայք-Ծղուկ, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տասակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Քաղաքականություն